Utvidet returrett til 31. januar 2025

Bøker av &1392

Filter
Filter
Sorter etterSorter Populære
  • av &1377, &1408, &138, m.fl.
    431,-

    Գուրգեն Մահարին (իսկական ազգանունը Աճեմյան) ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում,ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Նորաշեն և Երեմեան դպրոցներում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն։ Սակայն պատերազմը ինչպես ամբողջ հայության այնպես էլ նրա ճակատագիրը փոխեց։ Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջեց և նրանց հետ նահանջեցին նաև հայերը։ Մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան, սակայն ճանապարհին կորցրել է նրանց Մեծացել է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում, հետո գտել կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին։ Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ և սկսվել է ստեղծագործական կյանքը։ Սովորել է ԵՊՀ֊ի պատմա֊գրական ֆակուլտետում։ Մահարու տատը մահացել էր գաղթի ճանապարհին։ Հետագայում նա սիրով ու հումորով տատի մասին պատմել է իր Մանկություն վիպակում։ Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է Պատանեկություն վիպակում։ Նա ճանաչվեց Մանկություն և Պատանեկություն ստեղծագործություններով։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվեց 1936-ին Անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, Մահարին ևս աքսորվել է 1953-ին նա վերադարձել է Երևան և գրել իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ Ծաղկած փշալարեր վիպակ-հուշագրությունը և Այրվող այգեստաններ վեպը Գուրգեն Մահարին մահացել է 1969 թվականին Լիտվայում

  • av &1377, &139, 1339, m.fl.
    431,-

    Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր 1897 -ին տպագրել է Երգեր և վերքեր բանաստեղծությունների առաջին գիրքը 1899-1906-ին ստեղծել է Հայդուկի երգեր բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա Ձյունն է եկել ծածկել հիմա..., Հայաստանին, Ահա նորեն գարուն եկավ բանաստեղծությունները Բանաստեղծը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. ...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի..., - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում 1926-ին պոետն այցելեց Խորհրդային Հայաստան և հրատարակեց բանաստեղծությունների իր նոր ժողովածուն և մի շարք պատմվածքներ։ 1930-ին կրկին մեկնում է արտասահման, իսկ 1936-ին վերջնականապես վերադառնում հայրենիք։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին

Gjør som tusenvis av andre bokelskere

Abonner på vårt nyhetsbrev og få rabatter og inspirasjon til din neste leseopplevelse.